ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Անտեսանելի պատերազմներ

Անտեսանելի պատերազմներ
14.11.2025 | 19:00

Գլոբալ բնույթի պարտություններն ու հաղթանակները, որոնք մարդկության պատմության ընթացքում ուղեկցել են աշխարհաքաղաքական տեսակի պարադիգմային անցումներին, ունեն այն առանձնահատկությունը, որ դրանք սկսվում են մարդկանց գործունեության այն ոլորտներում, որոնցում ընթանում են անտեսանելի պատերազմներ, այն է՝ ոգեկան բնույթի հոգեբանական ու մշակութային պատերազմներ:

Այսինքն, քանի որ հակամարտության կողմերի իրական հզորությունը ենթադրում է և՛ ուժի (մարդկանց թիվ, զենք, ռեսուրս), և՛ խելքի (էֆեկտիվ կառավարում), և՛ ոգու (պասիոնարություն, ապրելու և զոհաբերվելու կամք) առկայություն, ապա հաճախ ոգեկան բնույթի անտեսանելի պատերազմներն են դառնում որոշիչ հզորների առճակատման ժամանակ:

Եվ քաղաքակրթական տեսակի պարադիգմային անցումների ու տրանսֆորմացիաների պրոցեսում մարդկային ոգու առաջին թշնամին նրա կենսաբանական կյանքի տևականորեն բարձրացող որակն ու բարեկեցությունն են, որոնք աստիճանաբար սպառում են նրանց քաղաքակրթական պոտենցիալը:

Ոգեկան տեսակի նման անտեսանելի պատերազմների արդյունքը լինում է այն, որ դարձյալ անտեսանելի ձևով սկսվում է պարադիգմային իմաստով իր հնարավորությունները սպառած հակամարտության կողմի հզորության ու ազդեցիկության էրոզիան:

Այսպիսով, նախկին դոմինանտ ուժը, աստիճանաբար կորցնելով իր ոգեկան հզորությունը, կորցնում է նաև իր քաղաքակրթական ձգողական ուժը և նրա նախկին զինակիցները սկսում են կողմնորոշվել դեպի հզորության նոր կենտրոն:

Դրան զուգահեռ էլ տեղի է ունենում նոր բարձրացող հզորության ինքնավստահության ու ձգողական ուժի աճ, նախկին թուլացող դոմինանտի և ուժեղացող նոր դոմինանտի փոխադարձ ճնշումներն իրար հավասարվում են, որն էլ կարող է բերել քաղաքակրթական հավասարակշռության ու թվացյալ խաղաղության, թեկուզև ժամանակավոր, հետո էլ բանը բան ցույց կտա:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3193

Մեկնաբանություններ